Վանաձորում մահացած ծննդկանի հարազատներին չբողոքելու համար գումար են առաջարկել։ Ինձ մեկ-մեկ թվում է, թե այս սպիտակ խալաթավորները, ում մենք վստահում ենք մեր կյանքն ու առողջությունը, ոչ միայն մասնագիտական բարձր որակներից և պրոֆեսիոնալիզմից են զրկված, այլ նաև տարրական, մարդկային, բանական արարածին հարիր հատկանիշներից են զուրկ։
Ընդհանրապես ընդունված է բժիշկներին համարել ինտելեկտուալ և մարդասեր կերպարներ, բայց արի ու տես՝ այսօրվա բժիշկներն առանց այն էլ դանակը ոսկորին հասած հիվանդների հետ փողի բազարներ են անում, ստիպում են, որ հիվանդատերը բոլորին լրացուցիչ գումար վճարի, բայց դրա դիմաց իրենց տգիտության զոհ են դարձնում մարդկանց, հետո էլ գումար առաջարկում, որ հարազատները լռեն։
Ցավոք, բժիշկների այս կաշառակեր, տգետ և անառակ հատվածն այսօր մեծամասնություն է կազմում առողջապահության համակարգում, իսկ վերջին՝ հատկապես ծննդկանների մահացություններն ու դրանց հաջորդած դեպքերը ասվածի վառ ապացույցն են։
Առողջապահության նախարարը, եթե կամենա, կարող է մեկ հրամանով արգելել այս կաշառակերությունն ու փողով կեղտոտ գործարքների մեջ մտնելու երևույթը հիվանդանոցներում, սակայն այս մասին պարոն նախարարը դեռ չի էլ մտածում։
Առհասարակ Հայաստանում բժշկական էթիկան լավ չեն ընկալում ըստ ամենայնի, իսկ այդ էթիկայի կետերը չընկալողները ուղղակի պետք է մաքրվեն այս համակարգից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել