Image result for iraq-turkeyՆախօրեին Թուրքիայի կողմից թուրք-իրաքյան սահմանին` Շըրնաք նահանգի Սիլոփիի հատվածում մեծաքանակ զրահատեխնիկա տեղակայելու իրողությունը լրջորեն զայրացրել է Իրաքի իշխանություններին: Այս առնչությամբ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վճռականորեն պաշտպանելու են սեփական տարածքը հնարավոր թուրքական ագրեսիայից: Իրաքի առաջնորդը մասնավորապես նշել է. «Մենք չենք ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ: Մեզ առճակատում պետք չէ: Բայց, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, թուրքերը թանկ կվճարեն դրա համար: Նրանք լուրջ վնասներ կկրեն: Մեզ համար ևս ծանր կլինի, բայց երբ հարևանները պատերազմում են միմյանց դեմ, հաղթող չի լինում, պարտվում են երկու կողմերն էլ»:

Վերոնշյալի համատեքստում, անշուշտ, պետք է հաշվի առնել, որ սիրիական և հատկապես իրաքյան ներկա իրողություններում և մասնավորապես Թուրքիայի հետ առկա խնդիրներում, իրաքյան իշխանությունների շուրթերով խոսում է Իրանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել