Картинки по запросу ссср1980-ականների վերջին Վրաստանում լրջագույն հասարակական գործընթացներ սկսվեցին: Երկրում ակտիվացել էր հասարակական-քաղաքական կյանքը: Առաջադեմ և 1960-70-ականների դիսիդենտական պայքարի թոհուբոհով անցած մտավորականության և ուսանողության գլխավորությամբ վրացիները սկսեցին անկախության հասնելու գործընթացը: 1980-ականների վերջին հանրահավաքային շարժումը սկսեց, որը լայն թափ էր հավաքում: ԽՍՀՄ իշխանությունը, բնականաբար, ամեն կերպ փորձում էր ճնշել անկախացման բոլոր նկրտումները: Այդ առիթով հատկանշական են 1989թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները: Դեռևս ապրիլի 4-ից ուսանողները կառավարության տան մոտ նստացույց սկսեցին՝ իրենց բողոքը արտահայտելով աբխազական անջատողականների դեմ, որոնք հայտ էին ներկայացրել Վրաստանի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմ մտնելու համար: Նստացույցը բավականին արագ փոխեց իր հիմնական պահանջը: Մարդիկ անկախություն էին պահանջում: Հենց այդ պահանջով մի խումբ ուսանողներ անժամկետ հացադուլ սկսեցին: Իշխանությունները սկսեցին կորդինացնել իրենց գործողությունները: Մարտական պատրաստվածության բերվեցին Թբիլիսիում գտնվող Անդրկովկասյան զինվորական օկրուգի ստորաբաժանումները: Գործողության համար Մոսկվայից բերվել էր հատուկ դեսանտային ջոկատ: Գործողությունը ղեկավարում էր գեներալ Իգոր Ռադիոնովը: Ապրիլի 9-ի առավոտյան Կառավարության տան մոտ գտնվող զորքերը հարձակվեցին ցուցարարների վրա: Զինվորականները զինված էին մահակներով, բահերով և թունավոր գազով: Տեղի ունեցավ խաղաղ ցուցարարների սպանդ: Սպանվեց 19 ցուցարար, որից 16-ը կանայք էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել