Image result for արմեն ամիրյանԱրմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի, 7 հողամաս և 2 հասարակական շինություն, մեքենաներ և այլն, և այլն։ Իհարկե, այս օրերին որոշ պնակալեզներ սոցցանցային մեկնաբանություններում սիրում են գրել, թե «կարողանայիք, դուք էլ ունենայիք», կամ «ձեզ ինչ ուրիշի հարստությունը» և «CHAR U NAXAND» շարքից նմանօրինակ բազմաթիվ մեկնաբանություններ, բայց մենք՝ որպես այդ նույն հարուստների կողմից թալանված և դրա հետևանքով 35 տոկոս չքավորություն ունեցող կիսաքաղցած և կատաղած ժողովուրդ, չենք կարող անտարբեր անցնել նման հրապարակումների կողքով։
Ես իհարկե չգիտեմ, թե այս մարդն ինչպես է կուտակել իր հարստությունը, որպես պետական պաշտոնյա այդ տեղեկատվությունը իրավունք ունի հետաքրքրելու մեր ժողովրդին։ Միգուցե և այս մարդը իր արդար քրտինքով է այդքան փող աշխատել, բայց, հավատացեք, մենք բոլորս լավ գիտենք, որ Հայաստանում մշակութային գործիչները չեն կարող այդ աստիճան հարստություն կուտակել, և հատկապես մշակութային սովի ու դեգրադացիայի պայմաններում, երբ նորմալ գործիչներն ուղղակի սոված են և ցնցոտիավոր։
Բայց եթե այս մարդն «իր արդար քրտինքով» է կուտակել այդ հարստությունը, ուրեմն՝ մեզ մնում է զարմանալ, բայց նաև ուրախանալ, որ մշակութային գործիչները, նրանց մի մասը թեկուզ կարող է արժանապատիվ կյանք վարել մեր երկրում։
Բոլոր դեպքերում ես շատ կուզեի, որ Ամիրյանը չդասվեր իր լիազորությունների շրջանակը չարաշահած և իր դիրքը սեփական կապիտալի կուտակմանը ծառայեցրած պաշտոնյաների ցանկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել