Նայեցի Հայկ Մարությանի նոր՝ «Ազիզյանները» սիթքոմը։ Սիթքոմում ներկայացվում են ընտանեկան հետաքրքիր իրավիճակներ՝ համեմված նուրբ ու ծիծաղ առաջացնող հումորներով։ Սիթքոմի առաջին սերիայում կտեսնեք ընտանեկան կյանքից դժգոհ Ազիզյանի հարաբերությունները կնոջ ու երեխաների հետ ու կյանքը աշխատավայրում։ Նա հագուստի խանութում վաճառող է աշխատում ու դժգոհ է, որ, ի տարբերություն իր կոլեգայի, իրեն առավել քիչ սեքսուալ հաճախորդներ են հանդիպում։ Էպիզոդում հետաքրքիր իրավիճակներ են ցուցադրվում, որոնք իսկապես ստիպում են լիաթոք ծիծաղել։
Օրինակ՝ մի ծիծաղելի հատված «տեր և տիկին Ազիզյանների» երկխոսությունից, երբ ամուսինն ասում է՝ «ուսանող ժամանակ պիտի մտնեի քաղաքականություն, իսկ դու ինձ տարար մտցրիր զագս»։ Հումորային դիալոգներ են ներկայացվում նաև նրանց նոր հարևանների հետ ծանթության ժամանակ, երբ Ազիզյանը պարզում է, որ հարևանի ամուսինը ենթարկվում է կնոջն ու սկսում է ծաղրել նրան։ Մի խոսքով՝ երկար չպատմեմ, դիտեք, ու կարծում եմ՝ ինքներդ էլ կհավանեք այս նոր սիթքոմը։
Եթե Հայկ Մարությանը կարողանա պահել տեմպը, համոզված եմ՝ սերիալը կսիրվի հեռուստադիտողի կողմից ու դեռ երկար կյանք կունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել