բացել լրահոսը
01.11.2016  19:20

«Դետոնատոր» Հայկական վերածնունդի ներսում

Serop Garnikovich

Image result for Հայկական վերածնունդ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը փաստացի հանդես է գալիս ՕԵԿ-ի մորթով, լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության ներսում բունտ է հասունանում: Ու պարզվում է, որ կուսակցության ներսում դժգոհության հասունացումը կապված է նրա հետ, որ ՀՎԿ-ի նախնական նախընտրական ցուցակի մեջ չեն ընդգրկվել այն ուժերի ներկայացուցիչները, որոնք ժամանակին միացել են ՕԵԿ-ին, և որոնց Արթուր Բաղդասարյանը անցողիկ տեղեր էր խոստացել:

Դժգոհությունը տեղափոխվեց նաև հրապարակային դաշտ. «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հայտարարեց, որ եթե «Հայկական վերածնունդին» միացած կուսակցությունների ղեկավարների անունները չլինեն ՀՎԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, դա կարող է կուսակցության ներսում բողոքի առիթ դառնալ: Արմենուհի Ղազարյանի հայտարարությանը հետևեց «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանի հորդորը՝ ուղղված Ա. Ղազարյանին, որ նա հադես չգա ՀՎԿ-ին միացած 12 կուսակցութուների անունից:

ՀՎԿ-ի ներսում առաջացած այսպիսի «պայթյունավտանգ» իրավիճակին զուգահեռ՝ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե ՀՎԿ-ին միացած կուսակցությունների ներկայացուցիչներն այնքան վճռական են տրամադրված, որ նույնիսկ մտադիր են համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել:

Ինչպես կզարգանան իրադարձությունները ՀՎԿ-ում, դժվար է ասել, սակայն արդեն հստակ է, որ ՀՎԿ-ի խաղաղ օրերն արդեն անցյալում են, քանի որ ՀՎԿ-ի մասնակցությունը 2017թ-ի խորհրդարանական ընտրապայքարին սկսվում է կուսակցության ներսի «ընտրացուցակի պայքարից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 576 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝