բացել լրահոսը
01.11.2016  18:30

Համակարգն այսօր ազատվել է մի «դինոզավրից»

Anushik Abgaryan

Image result for Արմեն ԱլավերդյանՄեր նորանկախ հանրապետության քաղաքական մշակույթում, որը տակավին ձևավորման փուլում է և ունի մի շարք անկատար ավանդույթներ, շատ-շատերը, մեկ անգամ ստանալով պետական բարձր պաշտոն, այլևս որևէ պարագայում չեն ցանկանում հրաժեշտ տալ դրան: Այս երևույթը կարելի է հաճախակի տեսնել վերջին տասնամյակների մեր պատմության մեջ:

Կան նաև պաշտոնյաներ, ովքեր Հայաստանի անկախանալու օրից գտնվում են պետական համակարգում, ու այնպիսի տպավորություն է, թե այդ պաշտոններն իրենց ամրակցված վիճակում են ծնվել: Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով 1991 թվականից գտնվում է հարկայինի համակարգում ու ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչ մասշտաբների է հասնում նրա լափածը, կարող ենք հետևյալ դիտարկումն անցկացնել. ՊԵԿ-ը ուտելու համար առավել բարենպաստ պետական օղակներից է, տնօրենի տեղակալի պաշտոնը՝ առավել բարձրերից, 1991 թվականից աշխատելն էլ այն առավելագույն ժամկետն է, որ հնարավոր է աշխատել այդ կառույցում, այսինքն՝ ձևավորման սկզբից:

Հիմա հասկանալի՞ է պարոն Ալավերդյանի ստամոքսի ծավալներն ու ախորժակի մեծությունը:

Հ.Գ. Այսօր ՊԵԿ-ից հայտնել են, որ կաշառակերի հայացքով այս պարոնը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1094 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝