Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Change» սիթքոմի մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Նախագծի մեկնարկը կտրվի այսօր՝ 21։00-ին, «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ BlogNews-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները։

IMG_0651

«Հեռուստատեսությամբ դիտելու շատ բան չկա։ Սրանք արտառոց որակյալ նախագծեր են, որոնք մտնում են եթեր։ Կարծում եմ՝ հեռուստադիտողները բաց չեն թողնի դրանք դիտելու հնարավորությունը։ Մեր սիթքոմը տարբերվում է տեխնիկական մասով։ Նկարահանումներն անում ենք ոչ թե տաղավարներում, այլ տարբեր վայրերում։ Կարծես ֆիլմ լինի,- ասաց Հովհաննեսն ու հավելեց, որ ներկայանում է երկու կերպարով։ -Առաջին կերպարս անհաջողակ, ազնիվ դերասան է, մյուսը՝ քրեական հեղինակություն: Որպես դերասան՝ ինձ համար շատ հետաքրքիր է, քանի որ խաղալու տեղ կա»։ Հովհաննեսը նշեց, որ իր կերպարն անընդհատ անհեթեթ իրավիճակներում է հայտնվում, թյուրիմացությունների մեջ ընկնում:

Դերասանից հետաքրքրվեցինք՝ դադարից հետո հատկապես ի՞նչն էր գրավիչ այս առաջարկում, արդյոք ֆինանսական մա՞սը. «Իհարկե, ֆինանսը միշտ կարևոր է, սակայն առաջարկն էլ էր հետաքրքիր։ Ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ամեն օր հաճույքով եմ գալիս աշխատանքի։ Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Աշոտ Աբրահամյանը տաղանդավոր և ինտելեկտուալ սցենարիստ է, ինչը շատ կարևոր է։ Նա  գրել է ֆիլմերի սցենարները, որտեղ ես խաղացել եմ, և լավ է ճանաչում ինձ՝ որպես դերասանի, գիտի իմ հնարավորությունները։ Մենք շատ ներդաշնակ ենք աշխատում իրար հետ»։

IMG_0639

Սիթքոմում Հովհաննեսի գլխավոր խաղընկերը դերասան Արմեն Մարգարյանն է, ով առաջին անգամ է նկարահանվում սիթքոմում։ «Առաջարկը ստացել եմ «Արմենիա» TV-ի տնօրեն Դավիթ Բաբախանյանից: Սկզբում երկմտում էի, քանի որ ես դրամատիկ դերասան եմ, և ինձ համար դժվար կլինի խաղալ այս ժանրում: Մենք ունենք այնպիսի դերասաններ, ովքեր այդ ժանրում շատ լավ են հանդես գալիս: Առաջարկն ընդունեցի, երբ ծանոթացա ստեղծագործական կազմի հետ։ Շատ հեշտ է աշխատել Հովհաննեսի ու Արթուրի հետ։ Իրենք  պատրաստ են գալիս նկարահանման հրապարակ, իմ գործն էլ է հեշտանում։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը շատ հետաքրքիր կլինի»,- ասաց նա։

Դերասան Արթուր Նալբանդյանն էլ նշեց, որ ինքը հանդես է գալիս որպես թիկնապահ, ով հերոսի գործընկերն է։ «Մի քիչ տարօրինակ մարդ է, քանի որ իր հասուն տարիքի հետ մեկտեղ ունի նաև բթություն։ Հումորային ժանրում ներկայացել եմ թատրոնում, սակայն սիթքոմում առաջին անգամ եմ  նկարահանվում։ Շատ ուրախ եմ այս թիմի հետ աշխատելու համար։ Ինձ շատ է դուր գալիս իրենց աշխատելաոճը։ Առաջին անգամ եմ աշխատում ռեժիսոր Գրիգ Վահրամյանի հետ, շատ հաճելի է»,- ասաց դերասանը։


IMG_0654

IMG_0658

IMG_0664

IMG_0644

IMG_0666

IMG_0671

IMG_0679

IMG_0689 copy IMG_0695 copy


IMG_0700

IMG_0708

IMG_0709

IMG_0714

IMG_0721

IMG_0723

IMG_0729

IMG_0732

IMG_0737

IMG_0751

20161008_145412

20161012_105147

20161012_150405

20161012_151121

20161012_190117

20161022_112930

20161023_120128

20161023_133230

20161023_135702

20161027_182934

20161027_184515

20161027_184704


20161027_185539(0)

20161027_191627

20161027_192336

20161027_193152(0)

20161027_193209

20161027_193341


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել