Մեծ սիրով կսովորեցնեմ Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ. Լևոն ԱրոնյանNews.am-ին տված հարցազրույցում մեր անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի թվիթերային գրառմանը, որտեղ նա հայտարարել էր, թե շատ կուզենար, որ Արոնյանն իրեն շախմատ խաղալ սովորեցնի, ասել է.
«Ինձ համար բացարձակապես դժվարություն չկա: Ես ամեն մարդու, ով ինչ-որ բան անում է մեր ազգի համար, պատրաստ եմ շախմատ խաղալ սովորեցնել: Ցանկացած մարդ, ով մի բան անում է Հայաստանի համար, արդեն մեզ համար ընկեր է: Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ նրան շախմատ խաղալ: Համոզված եմ, որ Քիմի գործունեությունը նպաստում է, որպեսզի շատերն իմանան մեր ազգի մասին»։

Հ.Գ. Լևոն ջան, զգույշ կլինես, ինքն էլ քեզ ջրային շախմատի դասեր չփորձի տալ։ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել