Թվում էր՝ այս տունը ոչնչով չի կարող զարմացնել, սակայն իրականությունն այլ էր։ Անգլիայի Ռայթոն-օն-Դանսմոր քաղաքում գտնվող տունն արտաքինից սովորական հնություն է հիշեցնում։ Երբ Ջեք և Օդրի Նյուտոնները, ովքեր երկվորյակներ էին, մահացան, տանը մնաց գաղտնիք, որը նրանք չէին բացահայտել։

Նրանք երկուսն էլ մահացել էին 80 տարեկան հասակում՝ ամբողջ կյանքն աշխատելով ֆերմայում։ Տունը թողել էին այնպես, ինչպես այն ստացել էին ծնողներից։ Նրանց մահից հետո տանը ոչ ոք չի ապրել, իսկ ամբողջ ունեցվածքը հանվել է աճուրդի։

Այստեղ կարելի է գտնել հարյուրավոր վինտաժային իրեր, որոնք բարձր գին ունեն մեր օրերում։

Տանը հյուրընկալվել են բազմաթիվ հայտնի երգիչներ, այդ թվում և՝ լեգենդար աստղ Մայքլ Քրոուֆորդը։

Այստեղ կարելի է գտնել անգամ 1930-ականների չինական սպասք, անցած դարի կեսի հեռուստացույց, 60-ականների գավաթներ և անգամ բժշկական գործիքներ՝ պահպանված երկրորդ համաշխարհային պատերազմից։

Աճուրդի կազմակերպիչներն ուղղակի շոկի մեջ են։

           

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել