Երբեմն մենք ականատես ենք լինում երևույթների, որոնք, մեղմ ասած, անհավանական են։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ գերբնական ուժ է ազդել իրադարձություններ վրա, որպեսզի դրանք զարգանան հենց այդ ձևով։

BlogNews–ը Ձեզ է ներկայացնում մարդկանց, ովքեր գերազանցում են հաջողակ լինելու մասին բոլոր պատկերացումները։

Լենա Պահլսոն

Լենան գտել է իր հարսանեկան մատանին, որը կորցրել էր 16 տարի առաջ։ Սեփական այգում բերքահավաքի ժամանակ նա հայտնաբերել է մատանին գազարի վրա։

Սթիվ Ֆլեյգ

Սթիվը մեծացել է առանց մոր և ամբողջ կյանքի ընթացքում նրան է փնտրել։ Պարզվում է՝ նա սխալ ազգանունով է փնտրել, սակայն մի պատահականություն օգնել է նրան գտնել մորը։ Սթիվը աշխատանքի է անցնում սուպերմարկետների մեծ ցանցում և պատմում է իր վերադասին իր կյանքի պատմությունը։ Ստացվում է այնպես, որ նրա մայրը նույնպես աշխատելիս է լինում նույն ցանցում և վերադասի օգնությամբ Սթիվը գտնում է իր մորը։

Վիրջինիա Ֆայկ

Վիրջինիան միշտ նույն հաջորդականությունն էր ընտրում իր լոտոյի խաղարկությունում։ Առաջին թիվը նրա ծնողների համատեղ կյանքի տևողությունն էր, իսկ երկրորդը՝ նրանց տարիքը ամուսնության պահին։ 2012 թվականին նա տոմս է գնել, սակայն պատահմամբ նույն թվերն է նշել երկուսի վրա։ Արդյունքում տոմսերը նրան 2 միլիոն դոլար շահում բերեցին։

Թսուտոմի Յամագուչի

Թսուտոմին միակ մարդն է, ով կենդանի է մնացել՝ գտնվելով երկու միջուկային պայթյունների հասանելության տարածքում։ Նա գործուղման էր Հիրոսիմա քաղաքում, երբ ընկավ առաջին միջուկային ռումբը։ Նա լուրջ այրվածքներ էր ստացել, սակայն կենդանի էր մնացել։ 3 տարի անց նա վերադառնում է Նագասակի և հենց այդ ժամանակ էլ ընկնում է երկրորդ ռումբը։ Թսուտոմին կենդանի է մնում և մահանում է 2010 թվականին՝ 93 տարեկան հասակում։

Հարիսոն Օջագբա Օկեն

Հարիսոնը նավի խոհարար է։ Նրա նավի խորտակման պահին նա լոգարանում էր և չէր հասցրել լքել նավը։ Նրան հաջողվել էր միայն անցնել շարժիչի սենյակ, որտեղ օդային բարձ էր առաջացել։ Փրկարարները նրան գտել են միայն 3 օր անց՝ ողջ և առողջ։ Նա միակ մարդն էր, ով փրկվել էր։

Ջոան Գնիթեր

Ջոանը լոտոյով 5.4 միլիոն դոլար է շահել։ Դրանից 10 տարի անց շահել է 2 միլիոն, 3 տարի անց՝ 3 միլիոն և վերջապես, 2010 թվակնին շահել է ջեք-փոթը՝ 10 միլիոն դոլար։

Ջուլիան Կոեպցկե

Ջուլիանը փրկվել էր ինքնաթիռի վթարից հետո։ Նրանք ընկել էին Ամազոն գետի շրջակայքում։ Դուրս գալով ինքնաթիռի ավերակներից՝ Ջուլիանը կարողացել է մի քանի օր գոյատևել վայրի ջունգլիում, մինչև նրան փրկել են տեղացիները։ Այդ ժամանակ նա 17 տարեկան է եղել և ինքնաթիռի միակ փրկված ուղևորն է։

Մաարտեն դե Յոնգ

Այս պրոֆեսիոնալ հեծանվորդը մալազիական ավիաընկերությունների այն երկու ինքնաթիռների տոմսեր էր գնել, որոնք կործանվեցին։ Դրանցից մեկն ընկավ Հնդկական օվկիանոսում, իսկ մյուսը պայթեցվեց 2014 թվականին։ Բարեբախտաբար, նա չէր հասցրել գնալ օդանավակայան այդ երկու թռիչքներից և ոչ մեկի դեպքում։

Ռեշմա Բեգում

Այս աղջիկը գտնվել է 18 հարկանի գործարանի տարածքում դրա պայթյունի ժամանակ։ Բարեբախտաբար, նա կարողացել է պատսպարվել փլատակների տակ և գոյատևել 17 օր, մինչև նրան գտել են փրկարարները։

Ֆրեյն Սելակ

Ֆրեյն Սելակը երաժշտության ուսուցիչ է Խորվաթիայում։ Առաջին անգամ բախտը ժպտացել է նրան, երբ իր գնացքը ընկել է լիճը և նա կարողացել է կենդանի մնալ։ Հետո նա ավտովթարի մեջ է ընկել, ինչից հետո էլ վայր է ընկել ինքնաթիռից և նորից կենդանի է մնացել։ Հետագայում նա ևս մի քանի ավտովթարի մեջ է ընկել և կենդանի մնացել։ Նրա հաջողության վերջին դրսևորումն էլ այն էր, որ նա մեկ միլիոն դոլարին համարժեք գումար է շահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել