Image result for շենք երևան պայթեցնելՏպագրիչների շենքի պայթեցումը մեր երկրում ոչ միայն հակամշակույթ հաղաթարշավի լավագույն արտացոլումն է, այլ նաև հարցեր լուծելու, սեփական բիզնես շահի համար բոլոր արժեքները ոտնահարելու անառողջ մթնոլորտի հերթական դրսևորումն է։ Այսպիսին է այսօր Հայաստանը, այսպիսին են Հայասանի այսօրվա մշակույթը, ճարտարապետությունը, տնտեսությունը, գործարար աշխարհը և այլն, և այլն։ Այսպես են Հայաստանում լուծում հարցեր։ Տեղյակ է արդյոք այս ամենից Կարեն Կարապետյանը, թե՞ այս ամենը տեղավորվում է նրա մոտեցման մեջ։ Տեղյակ է արդյոք Կարեն Կարապետյանը, թե ինչ խորքային խնդիրներ ունեցող երկրի վարաչապետ է նա, և հասկանում է արդյոք, որ այդ խնդիրները չեն լուծվելու ոչ մի տեսակի PR արշավներով, քանի որ այս ժողովուրդն արդեն հոգնել է քաղաքական չստացված PR-ից, որովհետև ուզում է զգալ թեկուզ չնչին փոփոխությունների ալիքը, ուզում է զգալ խոստացված առողջ և հավասար միջավայրը։
Եվ առհասարակ, մեր վարչապետին պետք է հուշել, որ PR-ի օգնությանը դիմում են այն ժամանակ, երբ կա որոշակի նախագիծ, կա ծրագիր, կա քայլ, կա մոտեցում։ Եթե այդ ամենը դեռ չկա, չի իրականացվել, ինչի՞ PR-ն է անում մեր վարչապետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել