Երեկ երեկոյան քաղաքում  լսվել է հզոր պայթյունի ձայն, որից հետո գոյացել է փոշու հսկայական ամպ, որը անհարմարություն է պատճառել բնակչությանը։ 

Պարզվեց՝ ժամը 16.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում «ՆորՏեղ Շին» ՍՊԸ կազմակերպությունը իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան):

BlogNews-ը հավաքել է այս թեմայի շուրջ ֆեյսբուքցիների արձագանքները.

Նարեկ Ադամյան

էդքան համացանց պայթացրիմ բանի տեղ չդրիք, մի հատ շենք են պայթացրել, խառնվել եք իրար։

(c) Դալարիկցի Ժուժու

Կոնստանտին Տեր-Նակալյան

Երևանում պայթեցրեցին հերթական «սարայը» ու կկառուցեն հերթական սքանչելի բետոնե մոնոլիտը։

#շինեմԵրևանը #նարեկսարգսյանinmyheart

Արմեն Ավետիսյան

Հետաքրքիր է՝ էտ ինչի՞ց է, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ամեն գնով փորձում է պահպանել իրենց քաղաքների և հատկապես մայրաքաղաքների հին շենքերը, իսկ մերոնք ջանասիրաբար պայթեցնում են ու քանդում: Ո՞վ պետք է պատասխան տա այս վանդալիզմի համար: Բա վաղը մենք մեր երեխաներին ի՞նչ ենք պատասխանելու, եթե հարցնեն՝ ո՞ւր է ավելի քան 27-դարյա պատմություն ունեցող քաղաքի հին շենքերը, թե պիտի ասենք՝ ախոռ էր, պայթեցրինք, քանդեցինք տեղը էլիտար շենքեր սարքեցինք:
Հ.Գ. Բա ո՞ւր են քաղաքի տղերքը, որ կաֆեներում ու վետերոկներում նստած, իրար հերթ չտալով՝ կուրծք են ծեծում, թե բա մենք Երևանում ենք ծնվել ու քաղաքի տղա ենք: Տղե՛րք, «ՁԵՐ ՔԱՂԱՔԸ» պայթեցնում են, ո՞ւր եք:

 

Արամ Արարատյան

Մալադցի: Քանդելու համար խելքներն իրանցը չի, թքած, թե ինչ են քանդում: Ինձ թվում ա՝ սրա հեղինակները էն չար երեխեքի պես են, որ ջարդում են, տան պատերին գրում են, ու իրանց դա դուր ա գալիս:

Սամվել Մարտիրոսյան

Մի հատ խորացեք էլի.
1. Քաղաքի կենտրոնում տուն են պայթացնում առանց զգուշացնելու։
2. Թաքուն որոշում ու քանդում են պատմական Երեւանի մի մաս։
3. Ոչ մի հանրային քննարկում։
4. Էդ տպարանը էնքանով էր Երեւանի մասը, որ նույնիսկ փողոցը կոչվում է Տպագրիչների։
5. Հայտնի էլ չի, թե տեղը ինչ դախություն ա լինելու։
Էնքան ասեցինք, որ իսլամական պետության ոճով են քանդում քաղաքը, հավատացին։ 
#յախք

Էդգար Խաչատրյան

Նարեկ Սարգսյանն ասում էր՝ Հին Երևան ենք նախագծել: Շենքերի քարերը համարակալում ենք, որ տեղափոխենք այնտեղ: Հիմա ինձ ինչպե՞ս կբացատրեն բոլոր նախաձեռնողները, թե 1-ին տպագրատան շենքի քարերը, որը երեկ պայթեցվեց, ինչպե՞ս են համարակալել, որ հետագայում տեղափոխեն իրենց միստիկական Հին Երևանը, որի մասին միայն լսել ենք, ինչպես նաև լսել ենք, որ այլմոլորակայիններ կան:

Աբու Բաքրն էր զանգահարել և իր գոհունակությունն էր հայտնում հիասքանչ կատարված օպերացիայի համար:

Հ.Գ. Մի քանի օրից իջնելու եմ քաղաք, ինչ-որ տարածք նայեմ, որոշեմ այնտեղ բիզնես դնել, ու թող ինձ քաղաքապետարանն ասի՝ չի կարելի, որովհետև դա հանրային վայր է կամ քաղաքի կոլորիտին Ձեր նախաձեռնածը չի համապատասխանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել