Արժույթի միջազգային հիմնադրամը լավ կանխատեսումներ չունի Հայաստանի տնտեսության վերաբերյալ։ Վերջերս այս կառույցը զեկույց էր հրապարակել, որի համաձայն՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների երկրներում տնտեսական զարգացման բացասական հեռանկար է։
Դե եթե հավատանք մեր պաշտոնյաներին և, որ ամենակարևորն է, հետխորհրդային ժողովուրդների հայր Պուտինի խոսքերին, Հայաստանի տնտեսությունը ոչ ավել, ոչ պակաս, 10 տոկոս աճ է արձանագրել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։
Եվ միայն մեր նորանշանակ, «հակակոռուպցիոներ» վարաչպետն էր, որ հակասեց իրեն Կրեմլից գործուղած Պուտինին՝ արձանագրելով մեր տնտեսության՝ մեղմ ասած՝ սարսափելի իրավիճակը։
Բայց վարչապետի այս անկեղծությունը ամենևին էլ միտված չէր տնտեսության խնդիրներն ախտորոշելուն կամ դրանց լուծման մեկնակի մտադրություններին. վարչապետն ասաց, որ տնտեսությունը վատ վիճակում է, որպեսզի անկեղծ մարդու տպավորություն ստեղծի, ի տարբերություն ՀՀԿ-ական մի շարք զոռբա պաշտոնյաների, որոնք ոչ միայն համարձակություն չունեն իրենց ղեկավարած երկրի խնդիրներից ու սխալներից խոսելու, այն նաև նոր վարչապետի չափ խորամանկություն էլ չունեն «ժողովրդի աչքը մտնելու» համար։
Բայց վարչապետը միայն ասաց, որ վատ է տնտեսության վիճակը, իսկ թե ինչու է վատ, նրան դա չի հետաքրքրում. ինքն է ասել իր բերանով։ Այն մասին, որ այդ վատ վիճակից պետք է փորձ արվի տնտեսությունը հանել, վարչապետը նույնպես խոսել է, իսկ թե ինչպես պետք է դա անել, վարչապետը չի էլ մտածել այդ ուղղությամբ, քանի որ ինքը դրա համար չէ, որ զբաղեցրել է այս պաշտոնը։
Կարճ ասած՝ վարչապետը չի պատրաստվում Հայաստանը դուրս բերել ԵՏՄ կոչվող ճահճից, որտեղ մեր տնտեսությունը դատապարտված է կործանման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել