Հոկտեմբերի 11-ից Սիրիայում գնդակոծվել է 5 դպրոց, դրանցից երկուսը գնդակոծման են ենթարկվել հինգշաբթի։ Այս մասին հայտնել է ՅՈւՆԻՍԵՖ-ի տնօրեն Էնթոնի Լեյքը։

«Դումա քաղաքում և Հալեպի արևմուտքում դպրոցների գնդակոծման մասին այսօր ստացված հաղորդագրությունները սաստկացնում են մեր զայրույթն ու վրդովմունքը…Եթե դա իրականացնողներն իրենց մեջ չեն կարողանում մարդասիրություն գտնել, նրանք պետք է զգան միջազգային դատապարտում»,-ասել է նա։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հինգշաբթի հայտնել էր, որ Հալեպի շրջանում դասերի ժամանակ դպրոցի վրա ականի և գազային բալոնի անկման հետևանքով զոհվել է 3 երեխա, ևս 10-ը վիրավորվել են։

Չորեքշաբթի ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնել էր այն մասին, որ Սիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով զոհվել է 22 երեխա և 6 ուսուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել