Image resultՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան Լիտվայում կտեղակայի «Լեոպարդ 2» տանկեր, որոնք կընդգրկվեն ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի կազմի մեջ։
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՊՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչ Թոմաս Ֆրյուն։ Նրա խոսքերով՝ տանկերն ուղարկելու որոշումն արդեն իսկ կայացվել է, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու տանկերի քանակը։

Նա ընդգծել է, որ «Լեոպարդ» տանկերի ուղարկման հիմնական նպատակը նրանց ներկայությունն ապահովելն է, ինչպես նաև զորավարժություններին մասնակցելը։

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ իր երկիրը ծրագրում է Լիտվա ուղարկել 400-600 զինծառայող։ Մերձբալթյան երկրում ՆԱՏՕ-ի գումարտակի ընդհանուր թվակազմը կազմելու է մոտ 1000 մարդ։
Դրա կոմպլեկտավորմանը կարող են մասնակցել նաև Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան ու Խորվաթիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել