Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սևաստոպոլը վերսկսում է Թուրքիայի հետ լաստանավային հաղորդակցությունը, որը խզվել է մոտ մեկ տարի առաջ։ Այդ մասին հայտարարել են Սևաստոպոլի կառավարության մամլո ծառայությունը.
«Ներկայումս ձևակերպված են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Եղանակը թույլ է տալիս։ Դա Սևաստոպոլի ծովային նավահանգստի բեռնվածության համար հավելյալ հնարավորություններ են»։

Առաջին երթաշրջանը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին։ Այն իրականացնելու է «Վարյագ» լաստանավը, որը պետք է մեկնի թուրքական Զոնգուլդակ քաղաք։

2015 թվականի նոյեմբերին Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ հանրապետությունը դադարեցնում է Թուրքիայի հետ լաստանավային ու գործարար շփումները։
Նա Ղրիմի բնակիչներին կոչ էր արել զերծ մնալ Թուրքիա այցելելուց։ Նման որոշում ընդունվել էր այն բանից հետո, ինչ թուրքական կործանիչը խոցեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել