Մարդ արարածը երբեք չի կարողացել հանգիստ ապրել. դեռևս հնագույն ժամանակներից նա խախտել է կանոններն ու օրենքները: Եվ շատ դժվար է ասել, թե երբ է իրականացել, օրինակ, առաջին սպանությունը կամ առևանգումը: Սակայն թե ում կողմից և ինչպես են դրանք կատարվել, այդքան էլ բարդ չէ գիտնականների համար պարզելը:

Առաջին զանգվածային ջարդը

Homo Sapiens ցեղատեսակի ներկայացուցիչների մեջ ամենայն հավանականությամբ առաջին մասշտաբային կռիվը տեղի է ունեցել մոտ 13 հազար տարի առաջ ներկայիս Սուդանի տարածքում: 20-րդ դարի վերջին հնագետների՝ այդ վայրում  կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են մարդկանց 117 կմախքներ, որոնք մահացել են դիտավորությամբ: Ըստ էության` այս կռիվն իրականացել է երկու տարբեր համայնքների միջև, որոնք ինչ-որ բան չեն կիսել:

 

Առաջին հրկիզումը

Հիշու՞մ եք Արտեմիսի տաճարը Եփեսոսում, որը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է համարվում: Հենց այդ տաճարն է պատմության մեջ առաջին հրկիզման «զոհը» դարձել: Մ.թ.ա. 365 թ. ոմն Հերոստրատ այրել է տաճարը և ինքնակամ հանձնվել պահապաններին: Նա ուղղակի ցանկանում էր, որ իր անունը գրվի պատմության դասագրքերում: Հերոստրատին տեղում պատիժ է հասել, իսկ իշխանությունները հրաման են արձակել նրա մասին յուրաքանչյուր հիշատակում վերացնել: Սակայն ինչպես նկատեցիք, հրամանը կատարելու ընթացքում երևի որոշ բացթողումներ են եղել, քանի որ հիմա մենք գիտենք Հերոստրատի մասին: «Հերոսի» բախտը բերել է:

 

Առաջին առևանգումը

Երևի Ձեր մտքին առաջինը Տրոյան եկավ և այն, թե ինչպես Պարիսն առևանգեց Ելենա Տրոյականին: Սակայն դեռևս միջագետքյան տարիներին Համուրապիի հայտնի օրենսգրքում նշված էր, որ «նա, ով ոտնձգություններ կկատարի ուրիշի ստրուկի նկատմամբ, կհամարձակվի առևանգել նրան կամ նրա կյանքը խլել, պատասխան կտա սեփական կյանքով»: Բոլոր նրանց, ովքեր քնել են պատմության դասաժամերին, հիշեցնում ենք ՝ Համուրապիի օրենսգիրքը գրվել է մ.թ. 1750 թվականին:

 

Առաջին սպանությունը

Նեանդերթալացու պատկանող մնացորդները, որոնք գտնվել են Իսպանիայում, ապացուցում են, որ իրենց տիրակալը մահացել է բութ գործիքի մի քանի հարվածներից՝ գլխուղեղի հատվածում: Կատարված ուսումնասիրություններից հետո գիտնականները կարողացել են պարզել մարմնի կմախքի այդ մնացորդների տիրոջ տարիքը. այն մոտավորապես 450 000 տարեկան է:

 

Առաջին մարմնավաճառությունը

Նորից պետք է անդրադառնանք Համուրապիի օրենսգրքին. այնտեղ ներառված են կանանց բոլոր իրավունքները, որոնց մեջ մտնում են նաև մարմնավաճառները: Մարմնավաճառությունը Միջագետքում բաժանվում էր երկու տեսակի՝  ծիսակարգային և հյուրընկալական: Կանայք, որոնք զբաղվում էին առաջին եղանակով, Իշտար ասվածուհու ծառայողներն էին համարվում. ամենը, ինչ նրանք աշխատում էին, դառնում էր տաճարի սեփականությունը: Իսկ երկրորդն իրենից հետևյալն էր ներկայացնում. տանտերն իր հյուրին կարող էր առաջարկել սեփական կնոջը կամ դստերը՝ ի  նշան հյուրընկալության և հարգանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել