1. Ձեր ենթակայի մոտով  անցնելիս անպայման բարևեք նրան: Արեք դա ժպիտով ու անպայման նրա անունը շեշտելով: Այդ կերպ Դուք նրան հասկացնում եք, որ անտարբեր չեք նրա կատարած աշխատանքի նկատմամբ և կարևորում եք նրա ներկայությունը Ձեր կոլեկտիվում:

2. Սովորեք շնարհակալ լինել Ձեր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար: Հավատացեք, հասարակ «շնորհակալությունից» անգամ մարդն իրեն շոյված ու գնահատված է զգում: Խրախուսեք նրանց տարբեր բոնուսներով, օրինակ՝ լրացուցիչ հանգստայն օր հատկացրեք նրանց:

 

3. Բոլորն են սիրում համեղ ուտել: Այդ պատճառով մեկ-մեկ հյուրասիրեք Ձեր աշխատակիցներին հետաքրքիր ու համեղ ինչ-որ ուտեստներով: Դիտարկում. հենց այսպիսի համեղ ընդմիջումների ընթացքում Դուք ավելի մտերիմ կդառնաք Ձեր աշխատակիցների հետ, ավելի լավ կճանաչեք նրանց:

4. Սովորեք լսել Ձեր աշխատակիցներին: Կարևոր է, որ Դուք ոչ միայն առաջադրանքներ կամ հրահանգներ տաք, այլ նաև հաշվի առնեք Ձեր աշխատակիցների կարծիքները: Շփման այս ձևը Ձեզ հնարավորություն կտա աշխատանքային ողջ պրոցեսը դարձնելու առավել արդյունավետ:

5. Ամսվա լավագույն աշխատակիցների հետ կազմակերպեք ոչ ֆորմալ քննարկումներ, հարցրեք նրանց կարծիքները Ձեր ընկերության առաջիկա անելիքների մասին, ընդգծեք, որ կարևորում եք նրանց գաղափարները: 

Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել