Image result for шить одежду в турцииԹուրքիայում հաստատված սիրիացի անչափահաս փախստականներին ապօրինի կերպով շահագործելու պատճառով որոշակի խնդիրների առջև են հայտնվել հագուստ արտադրող այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են՝ Marks & Spencer, Zara, Mango բրենդները, ինչպես նաև Asos համացանցային խանութը:

Մասնավորապես, բրիտանական BBC լրատվամիջոցի «Պանորամա» հաղորդաշարի շրջանակներում հաղորդվել է, որ Թուրքիայի տարածքում գործող վերոնշյալ ընկերություններին պատկանող ձեռնարկություններն ընդունվածից էականորեն ցածր ժամավճարով, աշխատանքային և սոցիալական իրավունքների կոպիտ ոտնահարումներով շահագործել են այդ երկրում հաստատված սիրիացի փախստականներին, հատկապես անչափահասներին:

Բնականաբար, ընկերությունները շտապել են արձագանքել հրապարակմանը՝ հիմնավորելով խնդիրն իրենց անտեղյակությամբ և խոստանալով անհապաղ կերպով ստուգել ներկայացված փաստերի իսկությունը:

Հարկ է նշել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում միգրանտները համարվում են որպես էժան և շահավետ աշխատուժ, մինչդեռ, բնականաբար, նրանց հնարավորությունների օգտագործման չարաշահումը հատկապես հայտնի ընկերությունների կողմից հազվադեպ նկատվող երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել