Հաճելի է կարծել, որ մարդու ականջներն ինքնուրույն մաքրվող օրգաններ են: Ծամելու, փռշտալու և հազալու ընթացքում ականջակեղտը դուրս է գալիս: Բայց երբեմն պատահում է, որ ականջակեղտը հավաքվում է ականջի անցքում և խցանում է առաջացնում:

Նման դեպքերում անհրաժեշտ է ականջի լվացումներ անել:

Ականջի լվացումների և խցանումները բացելու համար ամենահասարակ և հասանելի միջոցը ջրածնի պերօքսիդի լուծույթն է:

Ինչպես ականջի լվացում կատարել

1. Այդ գործընթացի համար պետք է խառնել 1:1 հարաբերությամբ թորած ջուրը և 3%-անոց ջրածնի պերօքսիդը:

2. Խողովակիկի (пипетка) օգնությամբ մի փոքր լուծույթ վերցրեք:

3. Գլուխն այնպես կախեք, որ ականջը զուգահեռ լինի ուսին, և երեք կաթիլ կաթացրեք ականջի մեջ: Գլուխն այդպես պահեք հինգ րոպե, դուք ֆշշոց, թշշոց կզգաք: Դա այն բանի նշանն է, որ ականջակեղտը, ծծումբը ռեակցիայի մեջ է մտել պերօքսիդի հետ:

4. Գլուխը թեքեք հակառակ կողմ, որպեսզի ավելորդ հեղուկը թափվի, հետո անձեռոցիկով չորացրեք: Խորհուրդ չի տրվում այս գործընթացի ժամանակ ականջի փայտիկներ օգտագործել:

5. Կրկնեք այս բոլոր գործողությունները նաև մյուս ականջի համար:

Սովորաբար ջրածնի պերօքսիդը շատ լավ է «գլուխ հանում» ծծումբից առաջացած խցանումներից: Եթե մեկ անգամ այս պրոցեդուրան անելուց հետո խցանումը չի բացվում, կրկնեք այն երեք օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել