Image result for mosul iraqԻ պատասխան Մոսուլի ազատագրության վերաբերյալ իրաքյան իշխանությունների ներկայացրած տվյալների (ազատագրվել է թվով մոտ 90 բնակավայր, ոչնչացվել, կառույցի 657 զինյալ, 143 ավտոմեքենա)՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ներկայացրել է նույն գործողության վերաբերյալ սեփական տվյալները:
Մասնավորապես, ըստ կառույցի հետ առնչություններ ունեցող «Ալ-Ամակ» գործակալության՝ ռազմագործողության անցյալ 8 օրերի ընթացքում ԻՊ-ի զինյալները շարքից հանել են հակառակորդին պատկանող 97 միավոր զրահատեխնիկա՝ տանկերից, զրահամեքենաներից մինչև 1 ռազմական օդանավ, սպանել թվով 819 իրաքյան բանակի զինվոր և քրդական «Փեշմերգա» միավորումների մարտիկներ:
Իրենց հերթին իրաքյան պետական լրատվամիջոցները հաղորդում են ընդամենը 90 զինծառայողի, այդ թվում՝ 5 բարձրաստիճան սպաների կորստի մասին:
Ակնհայտ է՝ որքան սեղմվում է օղակը Մոսուլի շուրջ, նույնքան էլ սրվում է նաև հակամարտ կողմերի միջև քարոզչական առճակատումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել