Քրիստոնեություն

Սովորական քրիստոնյայի համար դժոխքն իրենից ներկայացնում է հատուկ մի վայր, որտեղ սատանաները տանջում են մեղավորների հոգիներին: Հենց այստեղ է մի ժամանակ Աստված նետել դավաճան Սատանային: Դժոխքը լցված է կրակով, և այստեղ կան բոլոր «պայմանները» մեղավորին ցավ պատճառելու համար: Քրիստոնեության տարբեր ուղղություններ տարբեր պատկերացումներ ունեն դժոխքի մասին: Օրինակ՝ ուղղափառ եկեղեցին ասում է, որ մինչև Ահեղ դատաստանի օրը այնտեղ այրվում են մեղավորների ոգիները, իսկ Դատաստանից հետո՝ նաև մարմինները: Իսկ կաթոլիկության մեջ այն անձանց համար, ովքեր մեղք են գործել առանց հասկանալու կամ առանց դիտավորության՝ դժոխքում հատուկ «սրահ» կա ստեղծված, որտեղ դատապարտյալները հավերժական սպասման մեջ են գտնվում՝ առանց որևէ ցավի կամ տառապանքի:

 

Իսլամ

Իսլամում դժոխքի մասին պատկերացումները մի փոքր այլ են, քան քրիստոնեության մեջ: Ըստ Ղուրանի՝ դժոխքի դարպասները բացվում են միայն Դատաստանից հետո, իսկ այդ դարպասները հսկում են 20 դաժան հրեշտակները՝ Մալիկի գլխավորությամբ: Բոլոր «այցելուներին սպասվում է հարուստ ծրագիր». շուրջբոլորը կրակ է և շոգ, որը ոչ ոք անգամ չի էլ կարող պատկերացնել իրական կյանքում: Սակայն իսլամական դժոխքում կերակրում են: Ճաշին տրվում է դժոխային Զակում ծառի պտուղները և որպես ըմպելիք՝ եռացրած ջուր և թարախ:

 

Բուդդիզմ

Բուդդիստական դժոխքը կոչվում է Նառակա: Ի տարբերություն վերը նշված երկու կրոնների՝ Նառակայում անգամ ամենածանր մեղավորը հավերժ չի մնում, այլ այնքան ժամանակ, քանի դեռ նրա բացասական կարման չի մաքրվել: Դրանից  հետո հոգու վերածնունդ է սպասվում: Նառակայում ամեն ինչ պարզ է. այն բաժանված է ութ ցուրտ և ութ տաք դժոխքների: Թե որտեղ կընկնի մարդու հոգին, կախված է կյանքում նրա իրագործած մեղքերից:

 

Սինտոիզմ

Սինտոյական դժոխք՝ Յոմի, ընկնում են բոլոր մահացածների հոգիները: Սարսափելի արահետը լի է սատանայական անթիվ կերպարանքներով: Ըստ լեգենդի՝ սինտոիզմի գլխավոր աստվածներից մեկը՝ Իձանագին, մի անգամ փորձել է գնալ և իր սիրելիին դուրս բերել Յոմիից: Սակայն նա հազիվ է դուրս եկել այնտեղից, իհարկե, չկարողանալով փրկել իր սիրուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել