Էրդողանի այս հայտարարությունն սպառնալիք է Հայաստանին։ Երևում է, որ Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում Բաքուն տանուլ է տալիս։ Սեփական ուժերով չկարողանալով պայքարել միջնորդների հետ՝ Իլհամ Ալիևը գործի է դրել իր ավագ եղբորը՝ Թուրքիայի նախագահին, որն անցել է տարրական սպառնալիքների, որոնք վերաբերվում են ոչ միայն հայ ժողովրդին, այլև միջնորդներին։ Նեոօսմանիզմի քաղաքականության ջատագով Էրդողանը մի քանի օր էլ բավական ագրեսիվ է։ Սալոնիկը, Մոսուլը, Հալեպը, Բաթումին և այլ տարածքներ և քաղաքներ հայտարարելով թուրքական՝ այսօր էլ անցավ Արցախին։
Էրդողանի այս հայտարարությունն անպատասխան թողնելը սխալ կլինի։ ՀՀ ԱԳՆ-ն պետք է Էրդողանին ցույց տա իր տեղը։
Հ.Գ. Ժամանակն է, որ տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները միավորվեն և ցույց տան Էրդողանին իր իրական հայրենիքի տեղը, քանի դեռ վերջինս անշրջադարձ չի լկտիացել։ Թուրքերի հայրենիք կոչվածը Միջին Ասիայի և Ալթայի տափաստաններն են։ Պատահական չէ, որ քոչվոր թուրքը «ՀԱՅՐԵՆԻՔ» բառ չի ունեցել...
Ոչ միայն Սալոնիկը, Մոսուլը, Հալեպը, Բաթումին թուրքական չեն, այլև Թուրքիա և Ադրբեջան պետությունները թուրքական չեն։ Բարբարոս քոչվոր թուրքերը շատ են սիրում սեփականաշնորհել ուրիշի ունեցածը։ Դարերի ընթացքում ոչիչն չի փոխվել։ Զարմանալի է մեր և մեր տեղաբնիկ հարևանների հանցավոր լռությունը թուրքերի լկտի պահանջատիրությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1153905048026776
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել