Exclusive
BlogNews-ին հայտնի է դարձել, որ «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսին՝ Արամին մարմնավորող 21-ամյա Վարուժան Մարգարյանը եղել է ՊԲ այն զինծառայողներից մեկը, ով 2014 թվականի հուլիսին վիրավորվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։
ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վարուժանի ստացած վնասվածքի հետևանքով վիրահատել են նրա թոքը։ Տևական ժամանակ երիտասարդ դերասանը բուժում է ստացել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
Այդ ժամանակ Վարուժանն արդեն սովորում էր Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում։ 2013 թվականին՝ առաջին կուրսն ավարտելուց հետո, նա զորակոչվել էր բանակ: Վիրավորվել էր, երբ 7 ամսվա ծառայող էր։
Հոսպիտալում տված հարցազրույցում Վարուժանը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ ծառայության, քանի որ իր ընկերները մնացել են սահմանում։
Դիտեք տեսանյութը 3։12 րոպեից։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի