Image result for mediaՀայկական մեդիա դաշտում նկատվող պրոֆեսիոնալիզմի պակասի մասին

Օրերս Հայաստան էր այցելել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։ Նախ նշեմ, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտն Առաջին խաչակրաց արշավանքից հետո ձևավորված հոսպիտալիերների կրոնական-բարեգործական եղբայրություն է։ Ներկայումս Մալթական Ուխտն աշխատում է 90 երկրներում և զբաղվում է բարեգործությամբ, ունի բազմաթիվ հիվանդանոցներ, կլինիկաներ, հաշմանդամների և տարեցների համար նախատեսված կենտրոններ և այլն։
Մեր որոշ լրատվականներ (այդ թվում՝ հայտնի հեռուստաալիքներից), սակայն, ասպետական այս միաբանությունը նույնացրին Մալթայի Հանրապետության, իսկ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին՝ Մալթայի նախագահի հետ։
Ցավալի է, բայց մեդիա դաշտում, իրոք, շատ անելիք կա․․․

#ՄալթայիԻնքնիշխանՈւխտ #ԶԼՄ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել