Image resultԱմերիկացի գրողն առաջին անգամ Բուքերյան մրցանակ է ստացել։ Լոնդոնում երեկ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ բրիտանական մրցանակը շնորհվել է Փոլ Բիթթիին՝ սոցիալական, երգիծական «Վաճառք» վեպի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա հետ մրցանակի համար պայքարել են ևս 5 թեկնածուներ։

Բուքերյան մրցանակը, որը շնորհվում է 1969 թվականից, նախկինում միայն հանձնվել է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության երկրների քաղաքացիերին։ 2014 թվականին մրցույթն առաջին անգամ բացվել է ցանկացած ազգության անգլալեզու գրողների համար, որոնց գրքերը հրատարակվել են Մեծ Բրիտանիայում։

Ժյուրիի նախագահ Ամանդա Ֆորմանը հայտարարել է, որ գիրքը ջախջախում է բոլոր սոցիալական տաբուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել