Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է գերմանական կողմը։ Հեռախոսազրույցի ժամանակ արտգործնախարարները քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, ինչպես նաև Հալեպում տիրող հումանիտար իրավիճակը։

Լավրովն անընդունելի է որակել ալ-Նուսրա խմբավորման զինյալների գործողությունները, որոնք արգելափակում են հումանիտար օգնության մատակարարումներն Արևելյան Հալեպ և այնտեղից բժշկական տարհանումներին։

Լավրովը կարևորել է ԱՄՆ-ի կողմից համապատասխան պարտավորությունների կատարումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել