Ամերիկյան հեղինակավոր «Independent» պարբերականը հաղորդում է, որ գիտնականները լսել են տիեզերքից եկող չափազանց արտասովոր և տարօրինակ հաղորդագրություններ և կարծում են, որ դրանք գալիս են այլմոլորակային քաղաքակրթություններից։

Ձայնային ալիքների այդ ելևեջների նոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք հավանաբար այլ քաղաքակրթությունների ազդանշաններ են, որոնք ցանկանում են նախազգուշացնել իրենց գոյության մասին։ Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տատանումները գրանցվել են 2.5 միլիոն հետազոտված աստղերից միայն 234–ում, որոնցից մի չնչին հատվածում տարօրինակ պահվածք է նկատվել։

Եղածին չի հաջողվել տալ որևէ սպառիչ բացատրություն, ինչի արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ դրանք այլմոլորակայինների ուղարկած հաղորդագրություններ են։

Ստացված տեղակատվությունը պետք է ևս մեկ անգամ հետազոտվի հավելյալ սարքավորումներով հնարավոր բոլոր սխալ տարբերակները բացառելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել