Картинки по запросу iraqi parliamentԻրաքի խորհրդարանը հոկտեմբերի 22-ին անակնկալ կերպով օրենք է ընդունել ալկոհոլային խմիչքների արտադրությունը, վաճառքը և ներմուծումը պաշտոնապես արգելելու վերաբերյալ:

Նոր օրենքն իրավախախտների համար սահմանում է մինչև 25 մլն իրաքյան դինարի ($21000) չափով տուգանք: Թեպետ այդ երկրի պաշտոնական կրոնի՝ իսլամի հիմնադրույթների համաձայն՝ արգելվում է ալկոհոլի օգտագործումը, այդուհանդերձ ոգելից խմիչքները հիմնականում հասանելի են եղել Իրաքի խոշոր քաղաքներում և հատկապես քրիստոնյաներին պատկանող խանութներում: Ուստի պատահական չէ, որ նոր օրենքի ընդունումը լուրջ դժգոհություն է առաջացրել երկրի քրիստոնյա փոքրամասնության շրջանում: Մյուս կողմից՝ օրենքի կողմնակիցներն էլ գտնում են, որ այն համապատասխանում է Իրաքի սահմանադրությանը, որն արգելում է իսլամի հիմնադրույթներին հակասող իրավական նորմերի ընդունումը:

Ինչևէ, Իրաքում նման օրենքի ընդունումը որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, Հայաստանից ալկոհոլային խմիչքների արտահանման հիմնական շուկաներից մեկն էլ հանդիսանում է այդ երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել