Երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք է ներկայացրել. նա ավելի նուրբ և կանացի ոճում է: Բացի լուսանկարները BlogNews.am-ին տրամադրելուց՝ երգչուհին պատմել է գաղափարի և «Դոմինո» սիթքոմում իր դերի զարգացման մասին: 

«Ես ձիով ֆոտոշարք ունեցել եմ, բայց դա վաղուց էր: Նոր ֆոտոշարք անելու գաղափարն իմն էր։ Հերթական պարապմունքի ժամանակ որոշեցինք նման ֆոտոշարք անել: Մի քանի օր առաջ ենք նկարել, երբ դեռ եղանակը բարենպաստ էր»,- ասաց երգչուհին: 

Երգչուհին այս ֆոտոշարքում ավելի կանացի և նուրբ կերպարում է, չնայած նրան շատերը սովոր են տեսնել ավելի սեքսուալ կերպարներում. «Ես շատ ուրախ եմ, որ այսպես է ստացվել։ Ես կյանքում բավականին տարբեր եմ լինում, իմ մեջ կան բոլոր հատկանիշները և կերպարները, որոնք պարզապես էկրանին չեն երևում: Ուրախ եմ, որ վերջապես այսպիսի ֆոտոշարք եղավ: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ սեքսուալությունը միայն շատ արտահայտիչ հագուստի, դիմահարդարման մեջ չէ»: 

Գաղտնի չէ, որ երգչուհին ձիերի հանդեպ հատուկ թուլություն ունի, այս մասին բազմաթիվ անգամ պատմել է իր հարզացրույցներում. «Երբ ազատ ժամանակ եմ գտնում, գնում եմ ձիարշավարան, մաքրում եմ, կերակրում եմ, խնամում եմ ձիերին: Ես կարծում եմ՝ այդ ամենով պարտադիր է զբաղվել, եթե սիրում ես կենդանիներին»:

Երգչուհին պատմում է, որ ֆոտոշարքի ձիու հետ բավականին բարդ էր մերվելը, քանի որ բարդ և կամակոր էր. «Շատ խանդոտ է և նվիրված իր տիրոջը, և շատ դժվար է իր հետ, քանի որ այդ ձիու վրա չեն նստում առհասարակ: Շատ բարդ է նրա վրա թամբ դնելը, քանի որ թողնում է միայն իր տիրոջը: Ինձ սիրում է, բայց մի քիչ տանջեց իհարկե: Ես նրան շատ եմ սիրում»: 

Ռիփին շարունակում է նկարահանվել «Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանում: Կերպարային զարգացումները մի քիչ փոխվել են. «Ես բաժանվել եմ իմ ամուսնուց և իմ համար ազատ կյանք եմ վարում: Աշխատում եմ որպես վաճառքի մենեջեր «Դոմինո» հոլդինգում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել