Մազերի  խնամքը  ցուրտ եղանակին դժվարանում է. առանց գլխարկի չորանում են և ջարդվում, գլխարկի տակ էլեկտրականանում են, իսկ հանելիս կորում է սանրվածքի տեսքը: Խծուծի տեսք ունեն, թեկուզ լվանաս օրական երկու անգամ:

Ինչու՞ չի կարելի ամեն օր լվանալ մազերը

Տրիխոլոգները (մազերի հետ կապված խնդիրների հատուկ մասնագետներ) ահազանգում են, որ, օրինակ, մոսկովյան ջուրը մազերի համար կործանիչ է: Խոսքը միայն քլորի մասին չէ: Մոսկվայում, ինչպես նաև մերձմոսկովյան վայրերում, ջրում մեծ քանակությամբ երկաթ կա: Թվում է՝ օգտակար մետաղ է, բայց ոչ մազերի համար: Նման ջրից գլխի մաշկը չորանում է, թեփոտվում, ճաղատացումն էլ հեռու չի մնում: Դրան գումարած՝ երկաթի բարձր խտությունից մազերի գույնը դառնում է խամրած:

«Գլուխը  պետք է «խելացիորեն» լվանալ,- բացատրում է տրիխոլոգը,- առաջինը. պետք չէ լվանալ ավելին, քան շաբաթական 2-3 անգամ: Ամեն օր թրջել մազերը լոգանքի ժամանակ, սխալ է, նույնիսկ վտանգավոր, և ոչ մի խոնավացնող կամ սնուցող  դիմակ չի փրկի, կվնասեք գլխի մաշկը: Դա հատկապես վերաբերում է կանանց, քանի որ մազերը կորցնելու վտանգը նրանց մոտ ավելի մեծ է` հորմոնալ տատանումներով հղիությունների, դիետաների հակվածության (հատկապես  սպիտակուցների և ճարպերի կրճատմամբ) և այլ նման պատճառներով: 

Մաշկի յուղոտությունը բնական պաշտպանություն է, ուստի ինչքան հաճախ լվանաք գլուխը, այնքան արագ էլ  այն կկեղտոտվի: Ի դեպ, այս առումով ձմեռը հիանալի ժամանակահատված է  մազերի լվացման գրաֆիկը կարգավորելու համար»: 

Картинки по запросу մազեր

Ինչպե՞ս ճիշտ լվանալ մազերը 

Կատարելության համար մազերը լվացեք անձրևային, հալեցված, աղբյուրի, հանքային կամ խմելու ջրով` շշերից: Եթե նման հնարավորություն չկա, կարելի է գոնե վերջում ողողել մազերը «ճիշտ» ջրով:

«Գլուխը չի կարելի լվանալ տաք ջրով, այլ քիչ տաքացրած ջրով և ողողել միայն սառը ջրով:

Շամպունն օգտագործել քիչ քանակով` տառացիորեն սիսեռահատիկի չափ: Եթե մազերը շատ են կեղտոտվել, լվացեք երկու անգամ: Սկզբում լվացող միջոցը քսեք քիչ, երկրորդ անգամ՝ քիչ ավելի: Մի՛ մոռացեք մազերը լվանալ մանրակրկիտ:

Պետք չէ բալզամը կամ դիմակները մազերի վրա երկար պահել, քանի որ դրանք ծանրացնում են մազերը: Գիտակները հաստատում են՝ շատ խոնավացնող բալզամներ կարող են հաջողությամբ փոխարինվել բալզամ-կոնդիցիոներներին: Պետք չէ գլխամաշկն ու մազերը ծանրաբեռնել մեծ քանակությամբ միջոցներով հատկապես ձմռանը:

Մազերը ֆենով չորացնելու դեպքում ֆիզիոլոգիապես ճիշտ է դա կատարել ներքևից վերև. այդպես թեփիկները, որոնք ծածկում են արմատը, «կպառկեն ճիշտ» և մազերի փայլը կուժեղանա»:

Դիմակներ մազերի համար

Շատ աղջիկներ չեն վստահում խանութներում վաճառվող մազերի կենդանացման ուղղված միջոցներին և գերադասում են տնային փորձարկված միջոցները։ Ահա յոթ դիմակ, որոնք հավանության են արժանացել փորձագետների կողմից: 

Աճի համար 

Թթխմորի 

1 թեյի գդալ թթխմորի և 1 բաժակ կեֆիրի (չյուղազրկված) խառնուրդը մի քանի օր դնել տաք տեղում: Այն պետք է «եփվի», հետո մազերի վրա թողնել 20-30 րոպե պոլիէթիլենային գլխարկի տակ: Այնուհետև լվանալ շամպունով ու տաք ջրով: Այս դիմակը նպատակահարմար է դնել 3-5 անգամ` ամեն անգամ պատրաստելով նոր խառնուրդ: 

Պղպեղից թուրմ

Կարմիր սուր պատիճային պղպեղի թուրմը վաճառվում է դեղատներում: Եթե մաշկը զգայուն է, պատրաստել ջրային լուծույթ` 1:1 հարաբերակցությամբ: Թողնել մազերի վրա և լվանալ 20 րոպե անց` օգտագործելով շամպուն: Այս դիմակն օգնում է նաև մազաթափության դեպքում: Այս դիմակը պետք է օգտագործել շատ զգույշ, քանի որ մաշկը չորացնելու հատկություն ունի:

Մազաթափության դեմ 

3. Ձյութի

Նախատեսված է այն կանանց համար, ովքեր հանուն գեղեցկության պատրաստ են տանել անգամ ձյութի հոտը: Ձյութից օճառը վաճառվում է ցանկացած կենցաղային խանութում: Հարկավոր է ընդամենը օճառել գլուխը, լվանալ, իսկ հետո օգտագործել սովորական շամպուն և հաճելի հոտով բալզամ:

4. Սև հացից

Սև հացի միջին չափի կտորը, օրինակ, ընթրիքի համար կտրտած կտորներից, ներծծել ջրի մեջ, մանրացնել բլենդերով: Ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի կամ երիժնակի յուղ, հարել և քսել մազերին ու թողնել կես ժամ, հետո լվանալ դասական ձևով: 

5. Մումիայով (ներկ)

Խիտ մումիան կարելի է գնել շուկաներում, երբեմն հանդիպում են նաև դեղատներում: Մումիան ավելացնել շամպունին և լվանալ դասական ձևով: Բարելավում է գլխի մաշկի վիճակը, մազերին հաղորդում է փայլ, իսկ 5-7 ընդունման կուրսից հետո մազերը սկսում են ավելի քիչ թափվել:

Մազերի փայլի համար 

6. Մայոնեզային

Այս դիմակը աղջիկները տեսել են Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ ֆիլմում: Այսպես, վերցնում ենք մի քանի գդալ  մայոնեզ, 1 թեյի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ ծովային աղի լուծույթ: Ավելացնում ենք ջուր ու խառնում: Քսում ենք գլխին, իսկ կես ժամ անց լվանում տաք ջրով: Կրկնում ենք շաբաթական 1-2 անգամ:

7. Մեղրային-երիժնակի

1 ճաշի գդալ երիժնակի յուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթը խառնել և քսել մազերին` 10-15 րոպե: Ավելի լավ է պոլիէթիլենային գլխարկ կրել, ապա սրբիչով ծածկել: Լվանալ տաք ջրով, հետո լվանալ դասական ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել