Image result for թուրքիա մոսուլԹուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիան չի մասնակցում ցամաքային ռազմական գործողություններին Մոսուլի՝ ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրման գործում: Բինալի Յըլդըրըմը միաժամանակ նշել է, որ Թուրքիան Մոսուլին հասցնում է միայն օդային հարվածներ: Թուրքիայի ԱԳ նախարարը Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, որ նա վստահ է Փեշմերգայի և Նինուէնի ուժերի վրա, որոնք առանց իրաքյան բանակի կազատագրեն Մոսուլը: Թուրքիայի ԱԳ նախարարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է կատարել, որը, չգիտես ինչու, մնացել է ստվերում: Նա հայտարարել է, որ Փեշմերգայի զինվորներն անցել են հատուկ նախապատրաստական դասընթացներ Թուրքիայում, այսինքն՝ Թուրքիան չճանաչված պետության զինվորներին ռազմական գործ է ուսուցանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել