Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01.25-ին, ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Ոստան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի դիմաց «BMW» մակնիշի 76 NM 007 պետհամարանիշի (վարորդ` Գ. Գ., 1992 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ. Խ.-ը (1998 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել