Image result for էրդողան նյարդայինԷրդողանը հայտարարել է, թե իրաքյան Մոսուլը ժամանակին Թուրքիայինն էր։ Թուրքիայի ղեկավարները կարող են բավարարվել միայն իրենց օսմանյան փառահեղ անցյալից ինչ-ինչ դրվագներ հիշելով, իսկ այս պահին տարածաշրջանի ամենաառանցքային իրադարձություններից մեկին՝ Իրաքի հյուսիսն իսլամիստներից ազատագրելու գործընթացին, կարող են միայն լուռ հետևել քրդական հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ, և ծամծմել շուրթերը, որ իրենք որևէ կերպ դերակատարություն և մասնակցություն չունեն այս գործընթացում։
Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական ցամաքային ուժերի համագործակցությամբ ազատագրվող Մոսուլը Թուրքիան ցանկանում էր նախորդ տարի իբրև թե «ազատագրել» իսլամիստներից, ինչի արդյունքում միտումնավոր խախտում էր Իրաքի տարածքային ամբողջականությունն այստեղ զորամիավորում տեղավորելով։
Այսպիսով, Թուրքիան չկարողացավ իրագործել մի բան, որն ի սկզբանե իրեն տրված չէր, և որով վերջինս կամենում էր ընդամենը տարածքային հավակնություններ հաստատել Իրաքի հյուսիսային շրջանների վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել