Ի՞նչ է տեղի ունենում մեր ստամոքսի հետ, երբ մենք նիհարում ենք: Արդյոք այն նույնպես փոքրանում է:

Բժշկական գիտությունների դոկտոր, գաստրոէնտերոլոգ Maged Rizk-ը բացատրում է, որ իրականում ոչ:

Երբ մենք սնունդ ենք ընդունում, ստամոքսի մկանները թուլանում են՝ թույլ տալով նրան մեծանալ ու տեղավորել ավելի մեծ քանակի սնունդ: Այդպիսով ստամոքսը կարող է մեծանալ իր` մինչ սնունդը ընդունելը եղած չափից ուղիղ 5 անգամ ավելի (հետո նորից ետ գալ իր չափին` «առաձգական հատկության» շնորհիվ):
Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ մեր ստամոքսի պատերի և նրանց շուրջ գտնվող նեյրոնները վերահսկում են այս թուլացման գործընթացը:
Նիհարելուց հետո այս վերահսկողության պատճառով ստամոքսը կորցնում է իր նախնական «առաձգականությունը»:

Ստամոքսի մեծանալ կամ փոքրանալու զգացողությունը կապված է նաև հորմոնների փոփոխության հետ, իսկ ավելի հստակ` քաղցի և հագեցածության գրելին և լեպտին հորմոնների աշխատանքից:

Ըստ սրանց աշխատանքի՝ կարելի է ունենալ նման զգացողություն, որ ստամոքսը, ասենք, փոքրացել է և ավելի քիչ է սննդի պահանջը, որն իրականում ստամոքսի չափսերի հետ կապ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել