Картинки по запросу ԱԳՆՄիայն ի՞նձ է թվում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իրեն պահում է լոխի նման:
- ՀՀ քաղաքացուն բերման են ենթարկում` իջեցնելով ինքնաթիռից, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում:
- Սիրիայում «դեմոկրատ» և «քաղաքակիրթ աշխարհի կողմից աջակցություն ստացող» գրոհայինները սպանում են 100-ից ավելի հայերի, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում:
- Էրդողանը և նրա թիմակիցները հայհոյում են հայ ազգին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում:
- Վրաստանում հայկական եկեղեցիների աստիճանական յուրացումը և հայ համայնքի աղետալի վիճակը արդեն փաստ է, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում:
- Մեզ դաշնակից համարվող երկրները հակահայկական որոշումներ են կայացնում, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում:
- Պակիստանը և Սաուդյան Արաբիան չեն ճանաչում Հայաստանը, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում:

Թող ինձ ներեն ԱԳՆ-ում աշխատող թասիբով դիվանագետները (համոզված եմ, որ այդպիսիք կան), բայց համոզված եմ, որ դիվանագետների աշխատանքը չի սահմանափակվում տարբեր տեսակի ֆորումներում և կոնֆերանսներում վատ ռուսերենով ճմրթած թղթից կարդացված կենացներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել