Image result for venezuelaՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, ապշերոնյան բռնապետի հետ մի քանի համատեղ պայմանագրեր է կնքել և համատեղ դեկլարացիա ստորագրել, որտեղ Վենեսուելան Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին հատուկ նշել է Իլհամ Ալիևը և շնորհակալություն հայտնել Մադուրոյին։
Զարմանալի բան է մարդկային հիշողությունը։ Մադուրոն շատ արագ մոռացավ իր հայրենիքի՝ Վենեսուելայի պատմությունը։ Ինչպես 20-րդ դարի վերջին Արցախն է Ադրբեջանից անկախացման համար պատերազմել, այնպես էլ Վենեսուելան է 1811-1830 թթ-ին պատերազմել անկախության համար Իսպանական միապետության դեմ և շատ մեծ դժվարությամբ այն ձեռք է բերել։ Իսպանացիների համար հանցագործ Սիմոն Բոլիվարն էլ դարձավ Վենեսուելայի ՀԵՐՈՍ։ Կրկնակի զարմանալի է, երբ արցախահայության ինքնորոշմանը դեմ է գնում քրոնիկ պայքարող սոցիալիստ Մադուրոն։
Քանի դեռ մեր հարազատ ԱԳՆ-ն գաղտնի, բայց «տիտանիկ» աշխատանք է տանում, որի մասին տեղյակ են ընտրալները, ազերի-թուրքերը շատ ակտիվ աշխատում են Լատինական Ամերիկայի երկրներում։ Ժամանակին, երբ Արգենտինան և Ուրուգվայը գրեթե պատրաստ էին ճանաչելու Արցախի անկախությունը, մերոնք «քնած» էին։ Բաքուն, տեղեկացված լինելով այդ և Հարավային Ամերիկայի երկրներում հայկական համայնքների մեծ հնարավորությունների մասին, հատուկ աշխատանք է տանում դրանցում իր դեսպանատների միջոցով։ Առաջին «զոհը» Կոլումբիան էր։ Հիմա արդեն Վենեսուելան է ադրբեջանամետ հայտարարություններով հանդես գալիս։ Եթե մեր դիվանագետները շարունակեն նույն քաղաքականությունն, ապա չեմ զարմանա, եթե շուտով հայաշատ համայնքներ ունեցող Բրազիլիան, Ուրուգվայը և Արգենտինան ևս իլհամամետ դառնան, իսկ Բաքուն էլ հասնի նրան, որ Կոլումբիայում գտնվող Արմենիա քաղաքը վերանվանվի ինչ-որ «Մեհրիբանաբադի»...
Վերջապես ե՞րբ են մերոնք հասկանալու, որ դիվանագիտության վրա գումար չեն ափսոսում...
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն պետք է հասկանա, որ այս տենդենցը բավական վտանգավոր է։ Այսօր Վենեսուելան է, վաղը մի այլ երկրի նախագահի կհրամցնեն նույն հակահայկական բովանդակությամբ հռչակագիր ստորագրել։ Ի դեպ, վաղը Բաքու է ժամանելու Խորվաթիայի նախագահը։ Տեսնես նա՞ էլ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել