Քանի որ բոլորը Րաֆֆու մասին «վերջին» գրառումներն են անում, ես էլ իմը կանեմ:
Ժողովորդ ջան, ստեղից, ընդեղից տեղեկություններ իմանալով կարամ վստահ ասեմ, որ Րաֆֆին ընտրությունների օրը նույնիսկ չգիտեր, թե հստակ ինչ ա անելու հետագայում: Դրա վառ ապացույցը էն ա, որ ինքը սկի հանրահավաք էլ չէր պլանավորել անցկացնել, քաղաքապետարանին դիմում էլ չէր ներկայացրել իրազեկման մասին: Ու հանկարծ ընտրություններից հետո՝ գիշերվա ժամը 12-ին, հայտարարում ա, որ ժամը 5-ին հանրահավաք ա անում, հետո «հասկանում» ա, որ էդ հանրահավաքը արտոնված չի ու նախապես հայտարարված հանրահավաքը ներկայացնում ա որպես ասուլիս: «Ասուլիսին» հաջորդող օրվա անսպասելի բազմությունից ոգևորված՝ սկսում ա սկզբից ժամ տալ Սերժին ու մնացած քաղաքական ուժերին, հետո 5 րոպե: Հետո Սերժին 1 օր ա տալիս, իսկ հետո ինքն ա որոշում գնալ Սերժի մոտ ու արդեն ժողովրդին ա 1 օր «տալիս»: 

Էս ամենը նախ խոսում ա նրա մասին, որ Րաֆֆին ընդհանրապես չէր էլ սպասում, որ իր օգտին էդքան մարդ ա քվեարկելու, կամ ավելի ճիշտ` չէր ակնկալում ժողովրդի կողմից նման արձագանք, և երկրորդ` նրա այս երեք օրվա քայլերը հստակ ցույց են տալիս, որ նա ժողովրդի արձագանքը օգտագործում ա բացառապես Սերժի հետ «լեզու գտնելու» համար:
Վերջ: Էլ Րաֆֆու հետընտրական թեմաների մասին բան չեմ գրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել