«Եվրատեսիլ 2017»-ում Կիպրոսը կներկայացնի հայազգի Հովիկ ԴեմիրճյանըSlaq.am-ը գրում է.

Հովիկ Դեմիրճյան անունով 27-ամյա հայազգի երիտասարդը կներյայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում, այս մասին հայտնում է կիպրոսյան CyBC has հեռուստաալիքը:

Երգիչը կներկայանա շվեդ կոմպոզիտոր Թոմաս Գեսոնի գրած երգով, ով քանիցս աշխատել է «Եվրատեսիլի» կիպրոսյան ներկայցուցիչների հետ:

Հովիկ Դեմիրճյանը եղել է հունական X factor-ի մասնակիցներից, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը:

Մինչ այդ երգիչը երկու անգամ ևս փորձել է շահել «Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնելու իրավունքը, սակայն 2010թ.-ին նախընտարակն փուլում զբաղեցրել է 3-րդ, իսկ 2015թ.-ին չորրորդ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել