Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ  ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը:

«Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի  բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է:  Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել