Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանը երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Մարտին Վարդանյանին 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, սակայն մինչ այժմ Մարտին Վարդանյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկուսարանում՝ գումարը չվճարելու պատճառով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը. «Երեկ դատարանը Մարտին Վարդանյանին ազատ արձակելու կայացրեց 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց: Մենք դատարանին առաջարկել էին ողջամիտ չափով գրավ սահմանել, դատարանը գտավ, որ դա 1 մլն ՀՀ դրամն է: Հարազատները դեռ չեն ճարել 1 մլն ՀՀ դրամը, այդ պատճառով էլ իմ պաշտպանյալը դեռևս քրեակատարողական հիմնարկում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել