Image result for 22-ամյաՄի քիչ ուշ իմացա սպանված երիտասարդի մասին: Այսօր առավոտյան կարդացի լրահոսում:
Ուրեմն՝ տղային դանակահարել և սպանել է ոչ թե ինչ-որ փողոցային խուլիգան, փողոցային կռվի մեջ, այլ լրագողների դպրոցի ղեկավարը... Եվ սպանել է տղային հենց դպրոցում... 
Սա ինքնին արդեն պետք է արտառոց թվար:
Սակայն այս երկրում վաղուց գրեթե ոչ մի բան արտառոց չես կարող համարել...

Ի՞նչ է նշանակում` ղեկավարը սպանել է իր աշխատակցի մերձավորին, որը եկել էր բանակցելու աշխատակցին վաստակածը չվճարելու պատճառով...

Դա կարող է նշանակել, որ աղջիկն անպաշտպան է եղել ղեկավարության հետ իր աշխատանքային հարաբերություններում և հնարավորթյուն չուներ ինքը պահաջելու և ստանալու իրեն հասանելիք աշխատավարձը, արդյունքում միջամտել է երրրորդ կողմ` տղան, ինչն էլ եղել է ճակատագրական...
Մտածենք` արդյոք այս երկրում շատերը չեն իրավունքների պաշտպանության իմաստով անպաշտպան վիճակում իրենց գործատուի հետ աշխատանքային հարաբերություններում...

Դա կարող է նշանակել նաև, որ չի գործել նման դեպքերում (աշխատավարձը չվճարելու դեպքերում) օրենքով սահմանված իրավապաշտպանության մեխանիզը, կամ աղջիկը հավատ չի ունեցել այդ մեխանիզմի հանդեպ, և միջամտել է երրորդ կողմ, ինչն էլ եղել է ճակատագրական...
Մտածենք` եթե վաղը մեզ չվճարեն մեր վաստակածը, արդյոք մենք բավարար հավատ ունենք մեր իրավունքները օրենքով սահմանված կարգով պաշտպանելու համար։ Եվ եթե փորձենք էլ, ապա կստացվի արդյոք։ Եվ արդյոք այդ բառակապակցությունը` «օրենքով սահմանված կարգով», արդեն չի կորցրել իր իմաստը մեր հասարակության մեծամասնության աչքում։ 
Եվ հենց դրա ուղղակի հետևանք չէ՞ այս ողբերգությունը...

Չխոսելով արդեն այն անպատժելիության զգացման մասին, որը պատել է շատ չինովնիկների կամ հասարակությունում ինչ-որ, թեկուզ փոքր դիրք զբաղեցնող անձանցից շատերին...
Արդյոք վաղը այդպիսի մի ողբերգություն չի կարող կրկնվել, ասենք, ԺԷԿ-ում, ոչ թե աշխատավարձի, այլ, օրինակ, տեղեկանքի հետևից գնացած մարդու հետ...

Եթե վերացարկվենք կոնկրետ այս ողբերգական դեպքի առանձնահատկություններից, ապա կարելի է տեսնել, որ նման երևույթները լայն իմաստով մեր այսօրվա հասարակության ապամշակութայնացման (դեկուլտուրիզացիա) հետևանք են մի կողմից, իսկ մյուս կողմից հետևանք են իրավակիրառ պրակտիկայում առկա այն վիճակի, որի բերմամբ մարդիկ նախընտրում են դիմել ինքնապաշտպանության զանազան ձևերի` ինքնադատաստանի, ծանոթի, «այլ ձևերով հարցեր լուծելու» և այլն...

Եվ քանի դեռ առկա են հիմնական պատճառները, նման երևույթները կարող են կրկնվել տարբեր մոդիֆիկացիաներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել