Tert.am-ը գրում է.

Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել, ասվում է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրության մեջ, որը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոինգ 737-800» օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

«Բելավիա» ավիաընկերությունում պարզաբանել են, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։

  

«Նաև հայտարարվել է, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։ Օդաչուն կատարել է կարգադրությունը»,- նշել են «Բելավիայում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել