Առաջին հայացքից հասարակ թվացող հարցերի պատասխանները կարող են շատ բան ասել այն մասին, թե ինչ է կատարվում պատասխանները հեղինակած մարդու գլխում։ Ամբողջ աշխարհի հոգեբանները օգտագործում են այս մեթոդը, որպեսզի պարզեն՝ դիմացի մարդը հանճար է, թե հոգեկան հիվանդ։

BlogNews–ը կարողացել է պարզել այդ թեստի մեջ կիրառվող 3 հարցեր, որոնք կօգնեն հասկանալ Ձեր գլխում կատարվելիքը։

1.Ի՞նչ ընդհանրություն ունեն թեյնիկը և շոգենավը



2. Ի՞նչ ընդհանրություն ունեն F1 սպորտային ավտոմեքենան և տորնադոն



3. Ի՞նչ ընդհանրություն ունեն կաշվե երկարաճիտ կոշիկը և մատիտը

Սեղմեք այստեղ` հարցերի պատասխաններն իմանալու համար:

Իսկ հիմա՝ ամենահետաքրքիրը. պարզենք, թե ով եք դուք

Եթե դուք չեք կարողացել պատասխանել այս հարցերին, ապա անհանգստանալու կարիք չկա։ Դուք սովորական մտածելակերպ ունեք և ամբողջովին առողջ եք։ Իսկ եթե պատասխանները ճիշտ էին, ապա մեծ է հավանականությունը, որ դուք հակվածություն ունեք հոգեբանական խանգարումների և ցանկալի կլինի, որ դիմեք հոգեբանի խորհրդատվությանը։

Այս թեստը անվանում են «հակադրության մեթոդ» և օգտագործում են մարդու գիտակցության ընդլայնումը բացահայտելու համար։ Եթե նորմալ, առողջ մարդուն հարցնեն, «Ի՞նչ ընդհանրություն կա ագռավի և գրասեղանի միջև», ապա նա ամենայն հավանականությամբ կպատասխանի «Ոչինչ»։ Սակայն պարանոյայով և շիզոֆրենիայով տառապող մարդիկ ամեն ինչի մեջ մանրուքներ են նկատում և չափից շատ են ուշադրություն դարձնում դրանց։ Այդ իսկ պատճառով նույն հարցին նրանք մեծ հավանականությամբ կպատասխանեն «Գրասեղանին գրում են, իսկ ագռավը փետուր ունի, որի օգնությամբ հնարավոր է գրել»։

Իսկ ինչպե՞ս տարբերել շիզոֆրենիայով հիվանդին իսկական հանճարից։ Բանն այն է, որ հիվանդները միանգամից գալիս են ճիշտ պատասխանին, իսկ հանճարեղ մարդկանց ժամանակ է հարկավոր այսպիսի խնդիրներ լուծելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել