Գիտնականները կարող են վայրկյանը բաժանել հազար տրիլիոներորդական մասի: Մենք տեղյակ ենք, թե երբ է սկիզբ առել ժամանակը, և որ այն հավերժական չէ (մի՞թե ճիշտ է ասում Ջոն Բոսլոուն???):
 Կենսաբանները հավաստում են, որ մեր մարմինը ինքնին տիեզերական <<ժամացույցի>> մի մասն է: Գիտենք նաև, որ ֆիզիկական ժամանակը հարաբերական է: Բայց կա ժամանակաին վերաբերվող մի հարց, որը մտահոգում է բոլորիս.կարելի՞ է ճանապարհորդել նրա միջով կամ ետ շրջել այն: Ո՞վ չի ցանկացել ետ շրջել ժամացույցը կամ օրացույցը. կարելի կլիներ ուղղել գործած սխալները, դառնալ երեխա` չափահասի ազատությունն ունենալով, Ալեքսանդր Մակեդոնացու հետ արշավել Ասիայով կամ զրուցել Շեքսպիրի հետ: )))

Առողջ դատողությունն ասում է, որ դա անկարելի է: Կինոժապավենի օգնությամբ կարելի է դիտել, թե ինչպես է ձուն ընկնում հատակին և կոտրվում, իսկ հետո ժապավենը հետ տալով, կտեսնենք, թե ինչպես է այն հավաքվումհատակից և ամբողջանալով` օդ բարձրանում, սակայն իրականում այդպես լինել չի կարող, թերմոդինամիկայի երկրորդ օրենքի համաձայն`մեկուսացած համակարգերը աստճանաբար քայքայվում են: Ողջ բնությունը կազմալուծման գործընթացի մեջ է. դա հիմնված է այն փաստի վրա, որ բնության մեջ ավելի շատ են կազմալուծված, քան կազմակերպված վիճակները: 
Կազմալուծված վիճակների նկատմամբ բնության մեջ գոյություն ունեցող միտումը կոչվում է <<ժամանակի սլաք>>: Գոյություն ունի նաև ժամանակի հոգեբանական <<սլաք>>, որից ստացած մեր տպավորության համաձայն` ժամանակը հոսում է մի ուղղությամբ: Այդ է պատճառը, որ մենք հիշում ենք անցյալը, բայց ոչ ապագան: Այն փաստը, որ տիեզերքը ոչ թե սեղմվում, այլ ընդարձակվում են, մեզ տալիս է ժամանակի ևս մի <<սլաք>>: Այս բոլոր սլաքները հաշվի առնելով` գիտնականների մեծ մասը համոզված է, որ ժամանակն ի վիճակի է ընթանալ միայն մեկ ուղղությամբ: 
Մի խումբ ֆիզիկոսներ պնդում են, որ ֆիզիկայի օրենքները գոնե սկզբունքորեն չեն հակասում ժամանակի միջով ճանապարհորդելու գաղափարին (հետաքրքիրն այն է, որ մարդիկ ավելի հակված են հավատալ անհավանական թվացող վարկածներին, ինչևէ, շարունակենք...): Ներատոմային մասնիկը տարածության մեջ գտնվող երկու հեռու կետերի միջև եղած <<միջանցքով>> շարժվելով, կարող է միաժամանակ ետ ընթանալ ժամանակի միջով: Ինչևէ, եթե նույնիսկ ֆիզիկայի օրենքներն ընդունում են նման ճանապարհորդության հնարավորությունը, այնուամենայնիվ, խիստ կասկածելի է, որ մարդիկ կարողանան դրան հասնել գործնականում: 
Ջոն Բոսլոու
 P.S. Կապրենք, կտեսնենք... ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել