Tert.am-ը գրում է.

Հայաստանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերն ու զրահատանկային ծառայությունը պատրաստ են ամենաբարձ մակարդակով իրականացնել իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը։

Նա նշեց, որ պատերազմի դաշտում, մարտական գործողությունների ընթացքում սովորաբար լուսաբանվում են ծանր տեխնիկայի գործողությունները, սակայն կադրից դուրս են մնում այն մարդիկ, ովքեր ապահովում են տանկային ստորաբաժանումների հաջող գործողությունները:

«Զրահատանկային ծառայությունը դժվարին ճանապարհ է անցել: Խորհրդային ժամանակաշրջանի փլուզումից հետո մեզ բաժին հասավ, կես կատակ ասած, ինն ու կես տանկ: Հիմնական համալրումը եղավ հակառակորդից առգրավված տեխնիկայի հաշվին: Մինչև 1994 թվականը, 70 տոկոս զրահատանկային տեխնիկան առգրավված էր հակառակորդից»,-ասաց Զորայր Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այս տարիների գլխավոր ձեռքբերումը զրահատեխնիկական համապարփակ համակարգի ստեղծումն է: Զորայր Գաբրիելյանը նշեց, որ աշխատանք է տարվում գիտական արտադրական հիմնարկների հետ` ներկայացնելու այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացնել տեխնիկան: Վերջին տարիներին սկսվել են նաև տանկերի արդիականացման աշխատանքները: Հիմնական շեշտը դրվում է տեղական ուժերի վրա` համագործակցելով նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Ոչ պակաս բարձր մակարդակի վրա է հրթիռահրետանային զորքերի պատրաստվածությունը: Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ Արտավազդ Յաղմուրյանը նշեց, որ հրթիռահրետանային զորքերի համար անցած 24 տարին դժվարին էր, բայց արդյունավետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել