Image result for կարեն կարապետյանԿառավարության ծրագրում ներառված հակակոռուպցիոն լուրջ քայլերից մեկը՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական փոփոխությունը, կարծում եմ, ճիշտ ժամանակին է արվում. մարդիկ հավատում են կամ գոնե ցանկանում են հավատալ նոր վարչապետին, իսկ նշվածը այդ հավատը ամրապնդող ծանրակշիռ քայլերից մեկը կարող է լինել: Այնինչ, այն որևէ ձևով չի դիպչում քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերին, քանի որ օրենքը չի ունենալու հետադարձ ուժ, այսինքն՝ նրանք, ովքեր արդեն հարստացել են քրեական այլևայլ ճանապարհներով, «կուլակաթափ» լինելու վտանգի մեջ չեն հայտնվի և միաժամանակ, ինչն առավել կարևոր է, կապահովագրվեն իրենց ունեցվածքի նկատմամբ ապագա իշխանավորների նկրտումներից, եթե այդպիսիք ի հայտ գան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել