Զկրտոց

Այս խնդրին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախվում է մեզանից յուրաքանչյուրը: Սակայն կան մարդիկ, որոնց զկրտոցը տանջում է տարիներ շարունակ: Օրինակ՝ Չարլզ Օսբորնը տանջվել է զկրտոցից շուրջ 68 տարի: Գիտնականները մինչ այժմ չեն կարողացել հստակորեն ներկայացնել այս երևույթի պատճառները, սակայն կան մի քանի թեորիաներ: Դրանցից մեկը պատկանում է Դանել Հոուսին, և ըստ դրա՝ զկրտոցն առաջանում է ստամոքսից օդը դուրս գալու պատճառով: Սա վկայում է այն մասին, որ այս երևույթը գոյություն ունի միայն կաթնասունների մոտ:

 

Կույրաղիք

Կույրաղիքը վաղուց համարվում է այնպիսի օրգան, որն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ: Դրա հիմնական գործառույթը դեռ ոչ ոք չի հասկացել, սակայն այն կարող է մի շարք առողջական խնդիրներ առաջացնել, օրինակ՝ տենդ, թունավորում, երբեմն անգամ մահ: Բանն այն է, որ կույրաղիքը մեր օրգանիզմի համար կարծես «աղբամանի» դեր ունենա: Այնտեղ են հավաքվում բոլոր անպետք նյութերը, որոնք չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ օրգանիզմից: Կույրաղիքն օրգանիզմում պահպանում է այն բակտերիաների կրկնօրինակները, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգին՝ իր գործունեությունն իրականացնելու համար:

 

Խուտուտ

Մեզանից բոլորին էլ հաճախ են խուտուտ տալիս, հատկապես մանուկ հասակում: Երբեմն այն հաճելի է լինում, սակայն նաև կան մարդիկ, որոնք վախենում են դրանից: Ինչու՞: Առաջ կարծում էին, որ սա խուճապի ինչ-որ տարատեսակ է, ինչպես այն ժամանակ, երբ օրինակ սարդ է բարձրանում Ձեզ վրա: Սակայն Քրիստինա Հարիսը, փորձարկումների մեծ շարք անցկացնելով, ավելի լուրջ մի տեսություն է առաջադրել: Ըստ նրա՝ խուտուտը պայքարի թաքնված ձև է, որը զարգացնում է մարտական ունակությունները: Անգամ երբ մեզ խուտուտ է տալիս հարազատներից կամ մոտ ընկերերից ինչ-որ մեկը, մենք փորձում ենք ամեն կերպ նրանց ետ հրել և ազատվել: Սա սովորեցնում է մեր օրգանիզմին դուրս պրծնել «հարձակվողի» ձեռքից՝ առանց նրան որևէ վնաս պատճառելու:

 

Հորանջել

Շատերը կհամաձայնեն, որ այս երևույթը իրոք կարելի է վարակիչ համարել: Ուղղակի հորանջեք երթուղայինի մեջ և ինքնաբերաբար կստիպեք մնացածին էլ նույնն անել: Իսկ ինչու՞ ենք մենք հորանջում: Կա տեսություն, ըստ որի՝ հորանջելիս մենք ստանում ենք օրգանիզմի համար պակասող օդի չափաբաժինը: Սակայն 2014 թ. ավելի համոզիչ մի տեսություն ներկայացվեց, ըստ որի՝ հորանջելու միջոցով ուղեղը փորձում է «հովանալ»: Այս երևույթը օգնում է արյանն ավելի արագ շրջանառվել ուղեղում՝ իր հերթին արագացնելով նյութափոխանակությունը և օգնելով արյանը դուրս բերել ավելցուկային ջերմությունն օրգանիզմից:

 

Ծովային հիվանդություն

Ծովախտն իրենից ներկայացնում է ախտանշանների մի «հավաքածու», որոնք ունենում են շատ մարդիկ յուրաքանչյուր տեսակի տրանսպորտով երթևեկելիս՝ թե՛ նավով, թե՛ գնացքով, թե՛ ավտոմեքենայով: Ախտանշաններից են սրտխառնոցը, ապակողմնորոշվածությունը և ընդհանուր խիստ թուլությունը: Սրտխառնոցն օգնում է մեր օրգանիզմին ազատվել այն տոքսիններից, որոնք ապակողմնորոշում են մեզ, օրինակ, նավի վրա տատանվելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել