Tert.am-ը գրում է.

Չի կարելի է ժխտել, որ նոր վարչապետը լավ բաներ արել է, օրինակ՝ ազատել է մարզպետների, կառավարության ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քննադատվել են:

ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ վարչապետը, սակայն, չի ներկայացրել երկարատև ծրագիր, որովհետև պաշտոնավարելու է մինչև խորհրդարանական ընտրությունները՝ այդպիսով օգնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ այս կերպ նվազեցնել հանրային դժգոհությունը:

«Եթե սա ծրագիր է, ուրեմն ծրագիր է ընտրողների առաջ որևէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին։ Եվ պետք չէ համոզել, որ սա ընդամենը 6 ամսվա ծրագիր է: Ցանկացած կառավարություն պետք է ներկայացնի երկարատև ծրագիր: Ձեր առաքելությունն է փրկել իշխող կուսակցության դեմքը ընտրություններից առաջ»,-հայտարարեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել